Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց

30.10.2023

   Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին:

   Դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսին և ավարտվել 2023-ի հունվարին։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 630 աշակերտի համար, ներկայումս այստեղ սովորում է 597 աշակերտ։

   Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել, որ սա իր երրորդ այցն է այս դպրոց: <Գիտեք, որ մենք հատուկ կարևորություն ենք տալիս կրթությանը, դպրոցներին, ընդհանրապես՝ ենթակառուցվածքների զարգացմանը: Շատ ենք ուզում, որ այս դպրոցը և բացվող դպրոցների շարքն, իսկապես, շատ բան փոխի և՛ աշակերտների կյանքում, և՛ ուսուցիչների կյանքում, և՛ երկրի կյանքում, և՛ համայնքի կյանքում, որովհետև, իսկապես, ամեն ինչ սկսվում է այստեղից>,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

   Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևալ հղումով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37