Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն

17.10.2023

   Հոկտեմբերի 16-ին Վայոց ձորի մարզում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով։Միջոցառման նպատակն էր ստուգել մարզի ղեկավար կազմի պատրաստականությունն արտակարգ իրավիճակների սպառնալիքի և ծագման դեպքում, կատարելագործել շտաբային ուսումնավարժությունում ընդգրկված մարմինների ղեկավար կազմերի ունակությունները և ուժեղ երկրաշարժի դեպքում փոխհամագործակցության իրականացումը, ստուգել ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժի դեպքում Վայոց ձորի մարզի կողմից իրականացվող գործողությունների պլանի իրատեսությունը։
   Ուսումնավարժությունը ղեկավարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, շտաբի պետն էր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը։
   Ուսումնավարժությանը ներգրավված էին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը, ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը, ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունը, մարզային ծառայությունները, մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, մարզի տարհանման հանձնաժողովը, Շատին, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի և Քարագլուխ բնակավայրերի ներկայացուցիչները:
   Համապատասխան ընթացակարգերի համաձայն՝ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ներկայացվեցին ստեղծված իրավիճակը և դրանից բխող հետևանքները, օպերատիվ արձագանքելու և իրադրությունը վերլուծելու անհետաձգելի գործողությունների հաջորդականությունը։ Այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները հանդես եկան զեկույցներով և առաջարկություններով։
   Վերջում դիտարկվեցին և ամփոփվեցին շտաբային ուսումնավարժության արդյունքները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37