Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

09.10.2023

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբերի անդամները հոկտեմբերի 7-ին և 8-ին հանդիպեցին մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։
   Ջերմուկ, Վայք, Արենի,Գետափ, Վերնաշեն, Ագարակաձոր, Գլաձոր բնակավայրերում նրանք մեր հայրենակիցներին համապարփակ կերպով ներկայացրեցին պետական աջակցության բոլոր ծրագրերը, որոնք նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տարաբնույթ խնդիրների լուծմանը՝ առողջական, կրթական, ֆինանսական, աշխատանքի տեղավորման և այլն, բաժանեցին համապատասխան տեղեկատվական թերթիկներ, ուղղորդեցին հետագա անելիքների կազմակերպման առումով։
   Մարզպետի աշխատակազմի աշխատակիցներին մեր հայրենակիցներն ուղղեցին իրենց հուզող հարցերը, ներկայացրեցին, թե այս փուլում հրատապ լուծում պահանջող ինչ խնդիրներ են առկա։
   Որոշ բնակավայրերում աշխատանքային խմբերի անդամները տեղում ծանոթացան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կեցավայրերի պայմաններին, կատարեցին կարիքի գնահատում։
   Հանդիպումները կլինեն շարունակական։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08