Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը

04.10.2023


   Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արարատ Գրիգորյանի, վարչության պետերի, համայնքների ղեկավարների մասնակցությամբ նախարարը անցկացրեց խորհրդակցություն՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց հաշվառման, կենսապահովման առաջնային պայմանների ստեղծման, աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկման և այլ ուղղություններով կատարված և կատարվելիք լայնածավալ աշխատանքները։ Ըստ նախարարի՝ առաջին փուլի աշխատանքներ՝ ընդունել մեր հայրենակիցներին, տեղաբաշխել, հոգալ առաջնային կարիքները, կատարվել են․ այժմ պետք է ապահովել միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի արդյունավետ իրականացումը, մասնավորապես օգտագործելով հնարավոր ռեսուրսները՝ կատարել կարիքների գնահատում բոլոր ասպեկտներով՝ սկսած տարիքային խմբերի առանձնահատկություններից մինչև մասնագիտական կամ այլ աշխատանքով ապահովելը։
   Նախարարը համայնքների ղեկավարներին և պատասխանատուներին հանձնարարեց ամեն օր հետևել բաշխվածության թվերին, փոփոխություններին, որպեսզի ավելի արդյունավետ և նպատակային լինի բոլոր տիպի աշխատանքների համակարգումը։Միաժամանակ կարևոր է , որ ոչ ոք դուրս չմնա հաշվառումից, որ կարողանա օգտվել պետական աջակցության ծրագրերից։
   Այժմ Վայոց ձորի մարզում կա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 2300 անձ, որոնցից շուրջ 153 դպրոցահասակ երեխաներ արդեն ընդգրկվել են մարզի 28 կրթական հաստատություններում,18 մանկահասակ երեխաներ՝ 4 համայնքների մանկապարտեզներում։
   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց քննարկվող հարցի շուրջ մարզում կատարված աշխատանքների հիմնական ուղղությունները և ծավալները՝ բարձր գնահատելով հատկապես Վայքի հաշվառման կայանի աշխատանքների արդյունավետությունը։
   Վերջում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց ներկաների հարցերին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37