Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելեց 100-ամյակը բոլորած վայոցձորցի տարեցներին

04.10.2023

   Ձևավորված բարի և գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանի և նույն վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանի հետ այցելեց մարզի ամենաերկարակյաց մարդկանց՝ Խաչանուշ Մովսիսյանին (գ․ Արփի, 102տարեկան), Գեղեցիկ Բաբայանին (գ․ Վերնաշեն,104 տարեկան), Անազ Նավասարդյանին(գ․ Ագարակաձոր, 101տարեկան)։
   Մարզպետ Արարատ Գրիգորյանն առողջություն մաղթեց տարեցներին, զրուցեց նրանց ընտանիքների անդամների հետ, հետաքրքրվեց նրանց առօրյայով։Նա նշեց, որ տարեցները հայկական ավանդական ընտանիքների հենասյունն են, իսկ տարեցների ներկայությունը՝ գերդաստանի հավաքական կերպարը պահելու և սերունդներին այն փոխանցելու լավագույն գրավականը։
   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կողմից տարեցներն ստացան ֆինանսական աջակցություն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12