Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են Վայք քաղաքում գործող հաշվառման կայանի աշխատանքները

04.10.2023

   Ամփոփվել են Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործող հաշվառման կայանի աշխատանքները։

  Մեկ շաբաթից ավել  Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում շուրջօրյա ռեժիմով գործում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման կայանը, որտեղ նրանց ցուցաբերվել է համակարգված աջակցություն, իրականացվել են գրանցման, անվտանգ տեղաբաշխման և կենսապահովման առաջնային և լայնածավալ միջոցառումներ։

  Օգտագործվել են իրազեկման և համապատասխան տեղեկատվության տրամադրման, հասանելիության ապահովման հնարավոր հարթակները և մեխանիզմները՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող աշխատանքներն արդյունավետ և նպատակային կազմակերպելու համար։

  Գործունեության ողջ ընթացքում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվել են հաշվառման գործընթացի շարունակական գնահատումներ, որի արդյունքում, հիմնվելով փոփոխվող հանգամանքների և կարիքների վրա, իրականացվել է ռազմավարությունների հարմարեցում:

  Այս ջանքերին աջակցելու գործում վճռորոշ դեր են խաղացել մեր հայրենակիցներին օգնելու մեծ պատրաստակամությամբ, պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ համախմբված բոլոր ներկայացուցիչները՝ պատկան մարմիններ, մարզային և համայնքային իշխանություններ, պետական և մասնավոր կառույցներ, մարդասիրական կազմակերպություններ, կամավորներ, քաղաքացիներ, ում ներգրավվածությունը անգնահատելի ներդրում էր գործընթացի ընդհանուր արդյունավետության բարձրացման գործում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37