Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ

21.09.2023

   Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության 32-րդ տարեդարձը. 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը, հանրաքվեում  <<այո>> ասելով անկախությանը, վերստին արտահայտեց անկախ և ազատ ապրելու իր նվիրական երազանքը և միասնական կամքը:
Անկախության <<այո>>-ն մեծ պատասխանատվություն ու սահմանագիծ էր մեր ժողովրդի համար, ով կարողացավ արժանապատվորեն հաղթահարել խոչընդոտները և կերտել պետականություն:
   Անկախության ձեռքբերման գինը ծանր էր, այն պահելը և սերունդներին փոխանցելը՝ մեծագույն պատասխանատվություն:
   Մեր երկիրն այսօր ապրում է դժվարին ժամանակներ, արցախահայությունը կանգնած է լրջագույն խնդիրների առջև, բայց 32 տարի առաջ ընդունած արժեքները՝ ամրագրված հանրաքվեի արդյունքներում, չեն փոխվել. հայ ժողովուրդը պետք է քայլի այն ճանապարհով, որն ուղենշել է անկախության սերունդը:
   Մեր պատմության բազում էջեր վկայում են, որ փորձություններով լի ժամանակներում, ազգային արժեքների շուրջ համախմբվելով, ազգային միաբանությամբ պետք է դիմագրավել մարտահրավերներին:
  Անկախությունը կերտում են ամեն օր, ամեն պահ, պահում են՝ որպես բացարձակ և բարձրագույն արժեք,անսասան իրողություն, ուստի զինվենք մեր անկախությունն ու ազատությունը, ազգային ինքնությունը պաշտպանելու, ամրապնդելու հաստատակամությամբ և վճռականությամբ:
   Մաղթում եմ մեր ժողովրդին տոկունություն, շրջահայացություն, անկոտրում կամք և լավատեսություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34