Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խնձորուտի միջնակարգ դպրոցում տեղադրվել է արևային կայան

20.09.2023

   Սեպտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը Խնձորուտ բնակավայրի միջնակարգ դպրոցում մասնակցեցին արևային կայանի տեղադրման աշխատանքների ավարտն ազդարարող <<Արևով լի խաղաղություն>> խորագրով միջոցառմանը։
   15 կիլովատտ հզորություն ունեցող արևային կայանի տեղադրումը իրականացվել է <<Սյունիք-Զարգացում>> հասարակական կազմակերպության և մի խումբ բարերարների ջանքների շնորհիվ։ Այն կլուծի Խնձորուտ և Նոր Ազնաբերդ բնակավայրերի շուրջ 96 աշակերտների կրթությունն ապահովող դպրոցի ջեռուցման խնդիրը և հնարավորություն կտա ավելի հարմարավետ պայմաններում կազմակերպել ուսուցումը։
   Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ ամենամեծ գործը կրթության ոլորտում օգտակար լինելն է, և հնարավորությունների առումով պետք է արվի առավելագույնը հատկապես սահմանին մոտ գտնվող բնակավայրերի դպրոցների համար։
   ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը ևս կարևորեց կրթության ոլորտում իրականացվող նախաձեռնությունները, որոնք ապահովում են ավելի հարմարավետ միջավայր, և հույս հայտնեց, որ աջակցությունները մարզի համար կլինեն շարունակական։
   Խնձորուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ Օհանյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար։
Միջոցառման գեղարվեստական մասում դպրոցի աշակերտները և գյուղի <<Սալմաստ>> ազգագրական պարերի համույթի սաները ներկայացրեցին <<արևի, լույսի, ջերմության>> մոտիվներով և հայրենասիրական շեշտադրումներով ելույթներ՝ պարգևելով ներկաներին հաճելի տրամադրություն։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08