Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեցին գյուղաջակցության ծրագրերի իրազեկման աշխատանքները

11.09.2023

   ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները, <<Գյուղատնտեսական ծառայություններ>> ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների համաճարակաբաններ Անի Հարությունյանը և Հովհաննես Իխտիարյանը ավարտեցին մարզի բոլոր բնակավայրերի անասնապահությամբ զբաղվող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ ունեցող գյուղացիների հետ տեղեկատվական հանդիպումների շարքը։
   Աշխատանքնային խմբի անդամներն առաջին փուլում այցելել էին Վայք, Արենի, Եղեգնաձոր համայնքների բնակավայրեր, երկրորդ փուլում՝ Եղեգիս և Ջերմուկ համայնքների բնակավայրեր։
   Հանդիպումները միտված էին գյուղացիների շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը պետության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրերի, մասնավորապես Փոքր և միջին <<խելացի>> անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման , դրանց տեխնոլոգիական ապահովման ծրագրերի իրագործման և հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև ծրագրից օգտվել ցանկացողներին ցուցաբերել մասնագիտական աջակցություն։ Հնարավոր շահառուներին ներկայացվել են պետության կողմից տրամադրվող գյուղաջակցության մյուս ծրագրերին ևս։
   Ըստ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի՝ հանդիպումներն արդյունավետ էին, ոլորտի պատասխանատուներին գյուղացիները ներկայացրել են ծրագրերին առնչվող իրենց հարցերը, ստացել սպառիչ պատասխաններ։ Որոշակի կերպով նախանշվել են շահառուների շրջանակի ընդլայնման հեռանկարները․ ակնկալվում է, որ կավելանա ծրագրից օգտվող շահառուների թիվը։

   Ծրագրերի ամբողջական ցանկին ծանոթանալու և դիմելու համար այցելել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության էջ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/1338:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37