Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատողի օրվա կապակցությամբ

05.09.2023

   ՆԳՆ Փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
   Փրկարար լինելը լոկ մասնագիտություն չէ, այլ բարձր կոչում և առաքելություն։ Տասնամյակներ շարունակ աշխատելով այդ գիտակցմամբ՝ փրկել եք մարդկային կյանքեր, սատարել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց, երբեմն անհնարին թվացող իրավիճակներում գտել հաջող ելքեր։
   Հավատարիմ մնալով ձեր մարդասիրական սկզբունքներին և մասնագիտական պարտականություններին՝ հաճախ վտանգել եք ձեր կյանքը, առողջությունը, սակայն չեք ընկրկել դժվարությունների առջև, ընդառաջ եք գնացել մարտահրավերներին և պատվով լուծել խնդիրները։
   ՀՀ քաղաքացին մշտապես զգացել է ձեր աջակցությունը, ըստ արժանվույն գնահատել ձեր բարդ աշխատանքը, որի ապացույցը նրա մեծ հավատն ու անսահման վստահությունն է ձեր աշխատանքի նկատմամբ։ Շարունակե՛ք աշխատել նույն ոգով, նույն անձնվիրությամբ, նույն արհեստավարժությամբ։
   Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ ցանկանում եմ բոլորիդ անվտանգ ծառայություն, մասնագիտական հաջողություններ և ձեռքբերումներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34