Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքն իր դռները բացեց աշակերտների առջև

01.09.2023

   Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ S. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչները ներկա են գտնվել Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը։
   Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Գիտելիքի և դպրության տոնի առթիվ՝ Արարատ Գրիգորյանը կարևորեց պետության ջանքերը կրթության ոլորտի բարեփոխումների, այդ թվում նաև դպրոցաշինության ուղղությամբ, և հույս հայտնեց, որ հարմարավետ և գեղեցիկ պայմանները նոր խթան կդառնան մանկավարժների համար՝ շարունակելու սերունդ կրթելու իրենց բարձր առաքելությունը։
   Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ S.Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն իր շնորհավորական խոսքում ընդգծեց գրի, կրթության, գիտելիքի նկատմամբ վայոցձորցիների՝ դարերից եկող և այսօր էլ դրսևորվող առանձնահատուկ վերաբերմունքի և սերնդեսերուդ փոխանցվող գեղեցիկ ավանդույթի հանգամանքը:
   Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող Գայանե Աբրահամյանը նվաճումներով և ձեռքբերումներով լի ուսումնական տարի ցանկացավ մանկավարժներին և աշակերտներին՝ հորդորելով կյանքի կոչել միջոցառման համար ընտրված խոսուն կարգախոսը՝ <<Գիտելիքներով փոխենք աշխարհը>> ։
  Դպրոցի անձնակազմը ջանք ու եռանդ չէր խնայել ներկաներին գեղարվեստական գեղեցիկ լուծումներով և հայրենասիրական ինքնատիպ շեշտադրումներով հագեցած միջոցառում պարգևելու հարցում։
  Հյուրերը շրջեցին նորակառույց դպրոցում, ծանոթացան հնարավորություններին և պայմաններին, այցելեցին առաջին դասարանցիների դասասենյակներ՝ առանձնահատուկ շնորհավորելով փոքրիկների մուտքը կրթության դարբնոց։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12