Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպումներ անասնապահությամբ զբաղվող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ ունեցող գյուղացիների հետ

31.08.2023

   ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցներից և ոլորտի այլ պատասխանատուներից կազմված աշխատանքային խումբը, համաձայն ժամանակացույցի, հանդիպումներ է կազմակերպել Վայք, Արենի, Եղեգնաձոր համայնքների գրեթե բոլոր բնակավայրերի՝ անասնապահությամբ զբաղվող գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ ունեցող գյուղացիների հետ։
  Հանդիպումների նպատակն է մեկ անգամ ևս գյուղացիների շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը պետության կողմից իրականացվող գյուղաջակցության ծրագրերի , մասնավորապես Փոքր և միջին <<խելացի>> անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման , դրանց տեխնոլոգիական ապահովման ծրագրերի իրագործման և հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև ծրագրից օգտվել ցանկացողներին ցուցաբերել մասնագիտական աջակցություն։
   Նախատեսվում է առաջիկա օրերին նմանատիպ այցեր կատարել նաև Եղեգիս և Ջերմուկ համայնքների բնակավայրեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37