Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկ բնակավայրը ևս անվտանգ է և մաքուր չպայթած զինամթերքից

28.08.2023

   Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում տեղի ունեցավ 2022թ․ սեպտեմբերյան հրետակոծությունից հետո չպայթած զինամթերքով աղտոտվածությունից մաքրված 126 795 մ2 մակերեսով տարածքի հանձնման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի /«ՀԱՓԿ»/ տնօրեն Վաղինակ Սարգսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
   «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում Ջերմուկ բնակավայրը լիովին մաքրել է պայթյունավտանգ մնացորդներից։
   Ներկաները ծանոթացան Ջերմուկ բնակավայրի մերձակայքում, մասնավորապես ճոպանուղու հատվածում «ՀԱՓԿ» ականազերծողների կողմից ս.թ մայիս ամսից իրականացրած աշխատանքներին, այցելեցին  չպայթած զինամթերքից մաքրված տարածք, հավաստիացան, որ այն ամբողջությամբ անվտանգ է:
   Այս անգամ «Կանաչ պիտակ» կարգավիճակը տրվեց Ջերմուկ բնակավայրին (վերջերս այն շնորհվել էր նաև Կեչուտ բնակավայրին), փաստող հավաստագիրն էլ հանձնվեց տեղական ինքնակառավարման մարմիններին։ Մաքրված տարածքի սկզբնամասում տեղադրվեց «Կանաչ պիտակ» ցուցանակը, որը հաստատում է ոչ միայն տարածքի մաքուր և անվտանգ լինելը, այլև ունի այնտեղ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելու ուղերձ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37