Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացվեց դպրոցների և մանկապարտեզների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

25.08.2023

   Օգոստոսի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացրեց օգոստոսյան խորհրդակցություն 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ , որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, դպրոցների տնօրեններ, կրթության ոլորտի պատասխանատուներ և ներկայացուցիչներ։
Խորհրդակցության սկզբում Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց միասնական քննությունների և բուհերի ընդունելության մարզային արդյունքները․ համաձայն <<Գնահատման և թեստավորման կենտրոնի>> տվյալների՝ Վայոց ձորի մարզից այս տարի քննություններին մասնակցել է 234 դիմորդ, որի 63,2 տոկոսն ընդունվել է առաջին փուլով, ևս 19 ուսանող ընդունվել է 2-րդ փուլով, այնուհետև ըստ տարբեր չափանիշների՝ մանրամասն վերլուծեց արդյունքները՝ տնօրենների ուշադրությունը հրավիրելով որոշ ցուցանիշների վրա։
Նախարարի տեղակալն անդրադարձավ նոր ուսումնական տարվա փոփոխություններին, մասնավորապես հանրակրթական նոր չափորոշչի ներդրմանը, որը կկիրառվի 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների համար, նոր դասագրքերին, դրանց ուշացման խնդիրներին և այդ ընթացքում դասավանդման գործընթացի կազմակերպման եղանակներին, ինչպես նաև դպրոցների կառավարման և ֆինանսավորման նոր մոդելներին, կամավոր ատեստավորմանը, մանկավարժների մասնագիտական զարգացման հնարավորություններին, ոլորտի իրավական ակտերի փոփոխություններին, ներառական կրթության առանձնահատկություններին, հոգեբանի ծառայությունների ներդրմանը, դպրոցաշինության ծրագրերին, բնագիտական առարկաներ դասավանդողներին տրվող լրավճարներին։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձան նաև ՀՀ Կրթության տեսչական մարմնի՝ Վայոց ձորի դպրոցներում կատարած ստուգումների վերլուծությանը, ԿՏԱԿ-ի և ԿԶՆԱԿ-ի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
Խորհրդակցության երկրորդ մասում մարզի մանկապարտեզների տնօրենների հետ ևս քննարկեցին տնօրենների հավաստագրման գործընթացին,ոլորտի իրավական ակտերին, համընդհանուր ներառականությանն առնչվող հարցեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37