Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քարագլուխ բնակավայրում նշվեց գյուղի օրը

21.08.2023

   Օգոստոսի 20-ին Քարագլուխ բնակավայրում նշվեց գյուղի օրը, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, վարչական ղեկավարներ, բնակիչներ, հյուրեր։
Արդեն ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ գյուղի օրը նշանավորվում է ծնունդով քարագլխեցի Խաչատրյան եղբայրների կողմից որևէ հրաշալի նախաձեռնության իրականացմամբ։ Այս տարի եղբայրները կառուցել և կահավորել էին գյուղի ֆուտբոլի խաղադաշտը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այդ օրը։
   Ներկաները շնորհակալություն հայտնեցին եղբայրներին հայրենաշեն գործունեության համար։
   Միջոցառումը հագեցած էր տեղի մշակութային խմբերի գեղեցիկ կատարումներով, հայկական կենցաղի և սովորույթների գեղարվեստական ներկայացումներով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12