Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ելփին բնակավայրում նշվեց գյուղի օրը

21.08.2023

   Օգոստոսի 20-ին Արենի Համայնքի Ելփին բնակավայրում նշվեց գյուղի օրը, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, համայնքի բնակիչներ, հյուրեր։
   Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի նախաձեռնությամբ օգոստոսի 20-ի մոտակա կիրակի օրը նշվում է որպես Ելփին բնակավայրի օր։
   Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց դեպի Դիդիվան ուխտագնացությամբ, այնուհետև բնակավայրի մշակույթի տան հարակից տարածքում գեղեցիկ կատարումներով տոնական տրամադրությունն ապահովեցին տեղի մշակութային խմբերը։
   Տեղում կազմակերպվեց հյուրասիրություն, և ներկաներին բաժանվեց մատաղ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00