Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզ է այցելել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը

21.08.2023

   Օգոստոսի 19-ին Վայոց ձորի մարզ է այցելել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը՝ տեղում շահագրգիռ կողմերի հետ քննարկելու գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերի հնարավորությունները, մարզում դրանց իրականացման ընթացքը և արդյունքները։ Մասնավորապես շեշտը դրվեց փոքր և միջին <<խելացի>> անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծրագրի վրա․ այն մարզում արձանագրել է հաջողություններ՝ տարբեր համայնքներում 6-ն արդեն գործում է, 3-ն ընթացքի մեջ է, պլանավորվում է ևս 7 անասնագոմ կառուցել առաջիկայում։
   Ծրագրի կարևոր պայմանն է կառուցել առաջարկվող 3 մոդելներով /ըստ տարածքի և անասնագլխաքանակի չափի/ ժամանակակից չափանիշներին համապատասխան անասնագոմ, ապահովել տեխնոլոգիական անհրաժեշտ պայմաններ, և պետությունը կփոխհատուցի կատարված ծախսերի 50%-ը, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողների և զինհաշմանդամների պարագայում՝ 70 %-ը։
   ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Գետափում հանդիպեցին գյուղացիական տնտեսությունների անդամների հետ, քննարկեցին ծրագրերից օգտվելու տարբերակները, այնուհետև Ա․ Շիրվանյանը Վերնաշենում ծանոթացավ Վանքահովիտ կոչվող հանդամասի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներին, այցելեց Վերնաշենում կառուցվող <<խելացի>> անասնագոմ։          Մալիշկայում ևս հանդիպումը ծրագրի հնարավոր շահառուների հետ էր։
    Նման հանդիպումները միտված են նաև շահառուների լայն շրջանակներում բարձրացնել գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերի իրազեկվածության մակարդակը և նպաստել դրանց շարունակականության ապահովմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37