Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին

18.08.2023

    Օգոստոսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տկն․ Քրիստինա Ալիսոն Քվինին և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տկն. Լիլիթ Մակունցին։

     Իր ողջույնի խոսքում մարզպետը շնորհակալություն հայտնեց դեսպաններին Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, որոնք ուղղված են մարզի բնակիչների կյանքի որակի շարունակական բարելավմանը։

     Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գինեգործության և զբոսաշրջության ոլորրտներին։

     Մարզպետը դեսպաններին ներկայացրեց նաև 2022թ․ սեպտեմբերին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը։
Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնվեց, որ դեսպանների այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաստատվի հարաբերությունների զարգացման նոր խոստումնալից հնարավորությունների հիմք և կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 09:49:17