Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ <<Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի>> նիստը

18.08.2023

   Օգոստոսի 17-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ <<Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի>> հերթական նիստը։ Այն նախագահում էր Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, քարտուղարում՝ առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը։
   Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, համայնքների սոցիալական աշխատողները։
   Օրակարգում ներառված հարցերն առնչվում էին հիմնականում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր /2023-2027թթ․/ և տարեկան ծրագրերի, միջոցառումների ընթացիկ և պլանավորվող աշխատանքներին, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամության ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի ուղղությամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին։
   Օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագրին․ մանրամասն քննարկվեցին ծրագրի բաղադրիչները, իրազեկման հնարավոր մեխանիզմները, շահառուների լայն շրջանակ ներգրավելու տարբերակները և այլն։
   Համայնքների սոցիալական աշխատողները ներկայացրեցին ընթացիկ աշխատանքները, քննարկեցին ոլորտում հաճախ հանդիպող խնդիրները՝ լուծման հարցում կարևորելով բոլոր շահագրգիռ կողմերի արդյունավետ համագործակցությունը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00