Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր Վայոց ձորի մարզում
17.08.2023
Հարգելի՛ վայոցձորցիներ,
<Սյունիք-Զարգացում> ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ <Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի> ծրագրի շրջանակում Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ։
Ենթադրամաշնորհը նպատակաուղղված է աջակցելու դեռահասներին և երիտասարդներին՝ կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունների և լուծումների իրականացնողներ դառնալուն, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալապես և բնապահպանական կայուն համայնքների ստեղծմանը:
Ծրագրին կարող են դիմել՝
● Համայնքապետարանները
● Միջնակարգ, հիմնական և ավագ դպրոցները,
● Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները,
● Հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 2 տարվա պետական գրանցում տվյալ համայնքում (բնակավայրում)։
Յուրաքանչյուր նախագծի կհատկացվի առավելագույնը 3,390,000 դրամ (երեք միլիոն երեք հարյուր ինսուն հազար դրամ) գումար։
Նախագծերը ներկայացնելու վերջնաժամկետն է ս․թ․ սեպտեմբերի 5, ժամը 18։00։
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։