Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ներկա է գտնվել <<ԱրտՉիզ>> պանրի համտեսի սրահի բացմանը

17.08.2023

   Օգոստոսի 16-ին Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրում տեղի ունեցավ <<ԱրտՉիզ>> պանրի համտեսի սրահի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հյուրեր:
   Համտեսի սրահը կառուցվել է <<Երփին>> գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից /հիմնադիր՝ Արթուր Նազարյան/ <<Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար>> ծրագրի շրջանակներում <<Ռազմավարական զարգացման գործակալություն>> ՀԿ-ի ,<<Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի>> և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ:
   Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը հենց տեղական փոքր բիզնեսներին և ֆերմերային տնտեսություններին եկամուտների ավելացմանն աջակցելն է, և օրինաչափ էր, որ գործընկեր կազմակերպությունները վստահեցին շուկայում բարի համբավ վայելող, բարձրորակ արտադրանք ապահովող տնտեսվարողին:
   ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն իր խոսքում կարևորեց գյուղական վայրերում նման նախաձեռնությունների իրականացումը, ինչը կխթանի զբոսաշրջության, հյուրընկալության ոլորտների զարգացումը և կապահովի տնտեսվարողների գործունեության ընդլայնումը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00