Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացվեց Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նիստը

14.08.2023

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 2023 թվականի օգոստոսի 11-ին անցկացվեց Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի երկրորդ նիստը:
   Նիստը նախագահում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սրբուհի Դավթյանը:
   Նիստին մասնակցում էին մարզպետի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզում գործող այլ պատկան մարմինների աշխատակիցներ։
   Օրակարգում արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովների կազմած արձանագրությունների և տվյալների ներկայացման հարցերն էին, մասնավորապես քննարկվեց 5 դեպք՝ կայծակի պատճառով սատկած կենդանի, հրդեհներ, կարկտահարություններ։
   Հանձնաժողովը հաստատեց ներկայացված որոշ փաստական տվյալներ, իսկ որոշ տվյալներ էլ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն։
   Որոշվեց հաստատված տվյալները ներկայացնել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն՝ գործողությունների շարունակական ընթացքն ապահովելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37