Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Շինարարի մասնագիտական օրվա առթիվ

13.08.2023

   Հարգելի՛ հայրենակիցներ, ամեն տարի՝ օգոստոսի 2-րդ կիրակի օրը, Հայաստանի Հանրապետությունում նշվում է Շինարարի օրը։
   Հայ ժողովուրդը միշտ էլ ամենայն պատասխանատվությամբ է մոտեցել կառուցման, արարման աշխատանքին, խորին ակնածանք տածել հայ շինարարի և հայրենաշինության գործում նրա անուրանալի ավանդի նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ հայ ժողովրդին բնութագրելու ցուցիչներից մեկը նրա կառուցելու, արարելու , շենացնելու հատկանիշն է։
   Հայ շինարարի ճարտար մատների ներքո միշտ էլ անշունչ քարը շունչ ու ոգի է առել, դարձել նյութական մշակույթի արժեք,զարմացրել և հիացրել սերունդներին․ վկան՝ աշխարհով մեկ սփռված խաչքարերը, ճարտարապետական կոթողները, կառույցները․․․
   Հայ շինարարի աշխատանքի արդյունքները բացառիկ վարպետության և ստեղծագործական հարուստ մտքի ներդաշնակ համադրության վառ օրինակներ են։
    Հարգելի՛ շինարարներ, շարունակե՛ք կառուցել հոգևոր կոթողներ, պաշտպանական ամրություններ, ճանապարհներ, կենսական նշանակություն ունեցող այլ շինություններ և ձեր աշխատանքով ստեղծե՛ք մեր ժողովրդի համար հարմարավետ, հաճելի և ապահով միջավայր։
   Ձեր հավակնոտ գաղափարներով և ծրագրերով ապացուցե՛ք, որ կարող եք լավագույնս զուգակցել հայ շինարարության ու ճարտարապետության հրաշալի ավանդույթները և տեխնոլոգիական նորագույն նվաճումները։
   Շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ, որ մեր երկիրը ձեր մասնագիտական ներուժի և ջանասիրության շնորհիվ օրեցօր զարգանա և պարբերաբար վերածվի մեծ շինհրապարակի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26