Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-քննարկում մարզի առողջապահության ոլորտի փոփոխությունների մասին

31.07.2023

   Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի, ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի, առողջապահության և սոցիալական ոլորտի վարչության աշխատակիցների, Վայոց ձորի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ։
   Նախարարի տեղակալն անդրադարձավ ոլորտի մի քանի խնդիրների, մասնավորապես էլեկտրոնային մատյանների վարման, էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման, բոնուսային համակարգի առանձնահատկություններին, բուժքույրերի գործառույթների հստակեցմանը և դերի ընդլայնմանը, բժիշկների վերապատրաստմանը, մարզերում նեղ մասնագետների պակասին և այլն։ Այնուհետև ներկայացվեցին ԱՀԿ-ի կողմից մշակված և տարբեր երկրների առողջապահական համակարգում ներդրված կառավարման տարբեր մոդելները։
   Հանդիպման հաջորդ մասում Ա․ Ջումայանը ներկայացրեց Վայոց ձորի մարզի առողջապահական ոլորտում ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման նպատակով իրականացվող կառուցվածքային փոփոխությունների / օպտիմալացման/ ընթացքը․ այն ներառում է մի քանի փուլ, վերջնական արդյունքում Եղեգնաձորում կառուցվող <<Վայոց ձորի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ին կվերապահվի ստացիոնար ծառայությունների մատուցումը, իսկ գյուղական բնակավայրերում գործող բուժհաստատությունները կմիավորվեն Եղեգնաձորի և Վայքի պոլիկլինիկաների հետ՝ պահպանելով իրենց հիմնական գործառույթների մեծ մասը, հատկապես բժշկական գործունեության տեսանկյունից։
   Մարզի բուժհաստատությունների տնօրեններն իրենց հուզող հարցերն ուղղեցին նախարարի տեղակալին, որոնք վերաբերում էին հիմնականում օպտիմալացումից հետո բուժհաստատությունների գործունեությանն առնչվող տարաբնույթ գործընթացներին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37