Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
|Շարունակվում է ամառային զորակոչը
20.07.2023
Այսօր Վայոց ձորի մարզում նորակոչիկների հերթական խումբն էր մեկնում ժամկետային զինծառայության։ Նրանց ճանապարհելու արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, ծնողներ, հարազատներ, ընկերներ։
Բարձրաստիճան այրերը բարեմաղթանքի խոսքեր հղեցին նորակոչիկներին՝ ցանկանալով, որ տղաներն ամենայն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ կատարեն հայրենիքի առջև իրենց պարտքը։
Օրհնության կարգ կատարեց քահանան։
Խաղաղ երկնքի ներքո բարի ծառայություն հայկական բանակի բոլոր զինվորներին․․․