Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերապատրաստման դասընթացներ բուժաշխատողների, անվճար հետազոտություններ երեխաների համար
16.07.2023
Հուլիսի 14-ին «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնի և ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի համատեղ ծրագրի շրջանակներում Եղեգնաձորի բժշկական կենտրոնում «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնի մանկական նեղ մասնագետները /օրթոպեդ, նյարդաբան, վիրաբույժ, էնդոկրինոլոգ/ զննեցին նախապես գրանցված երեխաներին, խնդիրները քննարկեցին տեղի բժիշկների հետ, տրամադրեցին համապատասխան խորհրդատվություն, այնուհետև անցկացրեցին դասընթաց:
Նույն ծրագրի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության աջակցությամբ կազմակերպվեց մանկապարտեզների, դպրոցների, բժշկական հաստատությունների բուժքույրերի համար վերապատրաստման դասընթաց, ինչը նրանց համար ապահովելու է ՇՄԶ /շարունակական մասնագիտական զարգացում/ կրեդիտներ:
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնի կրթական և սոցիալական ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանն ինտերակտիվ /սահիկաշար, հարցաթերթիկ/ մեթոդներով ներկայացրեց բուժքույրական գործի ոլորտի փոփոխությունները, վերջին մոտեցումները, հաճախ հանդիպող իրավիճակներում արագ և արդյունավետ լուծումներ գտնելու տարբերակները: