Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին

16.07.2023

   Հուլիսի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։
   Ողջունելով հյուրերին՝ մարզպետի տեղակալը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով մարզի տարածքում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների աջակցությամբ տարբեր ուղղություններով իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունավետությունը՝ ուղղված մարզի բնակիչների կյանքի որակի և հնարավորությունների շարունակական բարելավմանը։
   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու կառույցների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և մարզի համար կարևորություն ներկայացնող ուղղությունների շուրջ համագործակցելու կարևորությունը։
   Քննարկված հարցերի համատեքստում մարզպետի տեղակալը համապարփակ ներկայացրել է Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին։ Անդրադարձ կատարվեց նաև անվտանգության ոլորտին՝ դիտարկելով մարզում ապաստարանների կահավորման և վերազինման հնարավորությունները։
   Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնվեց, որ ՄԱԿ-ի մշտական համակարգողի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ առավել ընդլայնել և խորացնել առկա փոխգործակցությունը՝ այն համալրելով նոր ծրագրերով և նախաձեռնություններով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26