Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկում
14.07.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անտառամերձ համայնքների բնակչությանը տրամադրվելու է թափուկ վառելափայտ։
<<Ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը հաստատելու մասին>> ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 1-ի №419-Ն և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի №23-Ն համատեղ հրամանով հաստատված ցանկում ներառված Վայոց ձորի համայնքների/բնակավայրերի ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով։
Գործընթացի հետ կապված մանրամասներին տեղեկանալու համար հարկ է դիմել համայնքապետարաններին։