Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծիրանի փառատոն Ջերմուկ համայնքում

13.07.2023

Սիրելի՛ հայրենակիցներ

   Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Վայոց ձորի մարզում առաջին անգամ անցկացվող Ծիրանի փառատոնին։ 

   Փառատոնը, որը տեղի կունենա Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում, նպատակաուղղված է ևս մեկ անգամ ցույց տալ ազգային արժեքները, ամրապնդել և պահպանել հայկական ոգին։ 

   Ազգային փառատոները լավագույն տարբերակն են ծանոթանալու տարածաշրջանի մշակույթի, ավանդույթների և, ընդհանրապես, կյանքի հետ: Ծիրանի փառատոնի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ Ջերմուկ համայնքի զբոսաշրջային առանձնահատկությունների և առկա ներուժի, ինչպես նաև հարուստ մշակութային ժառանգության հետ։

   Ուստի առաջարկում ենք ձեզ՝

  • բերել ձեզ հետ ընկերներին ու ընտանիքներին
  • տանել այստեղից լավ տրամադրություն ու ծիրան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12