Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը
13.07.2023
Հուլիսի 12-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով գտնվում էր Վայոց ձորի մարզում։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ նախարարը և մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամներն այցելել են Եղեգիս համայնքի Շատին բնակավայր՝ արջերի կողմից տնային տնտեսություններին հասցված վնասներին տեղում ծանոթանալու և բնակիչների հետ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։
Համայնքում շրջայցից հետո աշխատանքային խումբը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում՝ խնդրի հասցեագրմանն ուղղված քայլերը համակարգելու նպատակով։
Իր ամփոփիչ խոսքում նախարարը նշեց, որ խնդրի լուծման ժամանակ պետք է հավասարակշռվեն բնապահպանական և սոցիալ-տնտեսական շահերը և հորդորեց գործընկերներին առանձնակի ուշադության կենտրոնում պահել հարցը և դրա արդյունքում տուժած քաղաքացիների խնդիրները: