Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը

07.07.2023

  Հուլիսի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը։


   Նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դ. Հարությունյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վ․ Արսենյանը, Վայք համայնքի ղեկավար Մ.Մաթևոսյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Ա.Ստեփանյանը, ՀՀ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ.Կարապետյանը, ՀՀ ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ Վայոց ձորի մարզային տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ս․ Հայրապետյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հ.Սարգսյանը:Նիստին հրավիրվել էին նաև մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

   Նիստի օրակարգում 2023 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում իրականացված իրավական-մասնագիտական հսկողության վերաբերյալ հաշվետվության, համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս տարվա սուբվենցիայի ծրագրերի ընթացքի, առաջին կիսամյակում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների հարցերն էին։

   Զեկուցողների ներկայացրած տվյալների և վերլուծության համաձայն՝ Եղեգնաձոր համայնքում իրականացված իրավական-մասնագիտական հսկողության արդյունքում համապատասխան ոլորտներում արձանագրվել են բարձր ցուցանիշներ։ Սուբվենցիայի ծրագրերի իրականացման ընթացքը ընդհանուր առմամբ ևս գնահատվեց դրական։ Առաջին կիսամյակում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սահմանված շեմը բոլոր համայնքներ էլ հաղթահարել են։

   Օրակարգի հարցերի շուրջ հնչեցին հարցեր, տրվեցին լրացուցիչ պարզաբանումներ,արվեցին առաջարկություններ առկա խնդիրները հնարավորինս շտկելու ուղղությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12