Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստը

06.07.2023

   Օրերս Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ։

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ա. Խաչատրյանը ներկայացրեց ՀՀ կառավարության՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1334-Լ որոշմամբ հաստատված ռազմավարական ծրագրի՝ 2023թ.-ին նախատեսվող միջոցառումների ցանկը և գերակայությունների շրջանակները, մասնավորապես աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում, հաշմանդամություն ունեցող, տարեց կանանց լիարժեք սոցիալական ներառման ապահովում, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պետական աջակցության մեխանիզմների ստեղծում, սպորտում կանանց ներգրավվածության խթանում և այլն։Այնուհետև նիստի մասնակիցները ներկայացրեցին նշված հարցերի շուրջ իրենց ոլորտում կատարված աշխատանքները, քննարկվեցին առկա խնդիրները և հետագա անելիքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37