Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

05.07.2023

   Հարգելի՛ վայոցձորցիներ, հպարտորեն շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ։
   Սահմանադրության ընդունումը մեր նորանկախ պետության համար կարևորագույն և նշանակալից իրադարձություն էր, որով հայ ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատեց ինքնիշխան, ժողովրդավարական , սոցիալական պետությունում ապրելու իր նվիրական կամքը։ Այն միաժամանակ պարտավորեցնող է․ յուրաքանչյուրս մեր ուժերի չափով, մեր պարտականությունների և իրավասությունների սահմաններում պետք է աշխատենք, գործենք՝ Սահմանադրությամբ ամրագրված արժեքներին հավատարիմ։
   Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշը։
   Պատահական չէ, որ այսօր նշվում է նաև պետական խորհրդանիշների օրը։
   Հարգանքը Սահմանադրության և պետական խորհրդանիշների նկատմամբ ցուցիչ է, թե որքանով ենք ուզում լինել իրավական առումով պաշտպանված, որքանով ենք արժևորում մեր ազգային ինքնության պահպանումը, պետականության գաղափարը,հավատում մեր ապագային։
   Եկեք մեր օրինապաշտությամբ, քաղաքացիական բարձր գիտակցությամբ, ազնիվ մղումներով հզոր, զարգացած պետություն կերտելու պատասխանատու գործում ունենանք մեր առաքելությունը և վստահ լինենք , որ մեր երկրի համար բացվելու են նոր արշալույսներ, նոր հորիզոններ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03