Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հուլիսի 7-ին տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2023թ․ երկրորդ նիստը
03.07.2023
2023թ․ հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի երկրորդ նիստը։
Օրակարգում ներառված են հետևյալ հարցերը․
1. 2023 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում իրականացված իրավական-մասնագիտական հսկողության վերաբերյալ:
Զեկուցող՝ ՏԿ և ՏԻ հարցերով վարչության
պետի տեղակալ Վ.Հովհաննիսյան
2. Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիայի ծրագրերի ընթացքի վերաբերյալ։
Զեկուցող՝ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Ա․ Կոստանյան
3. 2023 թվականի առաջին կիսամյակում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների վերաբերյալ։
Զեկուցող՝ ֆինանսական վարչության
պետի պ/կ Ա․ Սարգսյան
Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք․ Եղեգնաձոր, Շահումյան 5։