Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ա․ Գրիգորյանը ներկա է գտնվել Ջերմուկում ՆԳՆ փրկարար ծառայության կողմից իրականացվող ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը

03.07.2023

   Հունիսի 30-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի <Արարատ> մոր և մանկան առողջարանում ՆԳՆ Փրկարար ծառայությունն անցկացրեց <Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը առողջարաններում> ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

   Ուսումնավարժությանը տեղում հետևում էին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Տիգրան Պետրոսյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և այլ պաշտոնատար անձինք։

   Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները, ինչպես նաև ապահովել վերջիններիս ներդաշնակ աշխատանքը և արդյունավետ փոխհամագործակցությունը այլ ծառայությունների հետ:

   Ուսումնավարժությանը ներգրավված էին են ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների փրկարարական, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, <Գազպրոմ Արմենիա> ՓԲԸ <Վայոց ձոր> ԳԳՄ և <ՀԷՑ> ՓԲԸ Ջերմուկի տարածքային տեղամասերի անձնակազմերը, <Ջերմուկի առողջության կենտրոն> ՓԲԸ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մասնաճյուղի արագ արձագանքման թիմերը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12