Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ

01.07.2023

   ՀՀ դատախազության հարգելի՛ աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ հուլիսի 1-ի՝ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:

   Մասնագիտական օրն առիթ է մեկ անգամ ևս գնահատելու ձեր անուրանալի ավանդը Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման, պետականության ամրապնդման և զարգացման, ժողովրդավար և իրավական պետության կերտման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում:

   Ցանկանում եմ՝ ձեր սկզբունքայնությամբ, անաչառությամբ, մասնագիտական պատվախնդրությամբ, արհեստավարժությամբ, պետականամետ մտածողությամբ, արատավոր երևույթներն արմատախիլ անելու հաստատակամությամբ մշտապես բարձր պահեք այն նշաձողը, որն ի սկզբանե դրվել է ձեր մասնագիտական գործունեության հիմքում:

   Այսօր մեր հասարակությունն իրավագիտակցության բարձրացման առումով մեծ առաջընթաց է արձանագրում, ուստի ձեր որդեգրած արժեհամակարգով շարունակե՛ք արդարացնել հասարակության սպասելիքները, մեծացնել երկրի իրավական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությունը, ամրապնդել հավատը՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի անվտանգության ու բարօրության...

   Թող ձեզ մշտապես ուղեկից լինեն մասնագիտական հաջողությունները և ձեռքբերումները...

                                                  Հարգանքով՝  ՀՀ Վայոց ձորի մարզպետ
                                                                         Արարատ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:16:42