Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

30.06.2023

  ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) հայտարարում է մրցույթ <ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը> դրամաշնորհային ծրագրում ընդգրկվելու համար։

   ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) մեկնարկում է <ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում (Բաղադրիչ 2) հակամարտությունների փոխակերպմանը> ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, և նպատակ ունի բարելավել հակամարտություններից տուժած համայնքների կենսապայմանները, նպաստել շահառուների սոցիալ-տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը եւ բարձրացնել մարդկային անվտանգության մակարդակը:

   Դրամաշնորհների միջոցով աջակցություն կտրամադրվի Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում գործունեություն իրականացնող համայնքահեն հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին և այլ՝ շահույթ չհետապնդող կազմակերպություններին։

  Դրամաշնորհների միջոցով աջակցություն կտրամադրվի առաջնահերթ համարվող համայնքներում տեղական նախաձեռնություններին` նպատակ ունենալով նպաստել հակամարտությունների վերափոխմանը հակամարտության ազդակիր բնակչության կենսապայմանները բարելավելու նպատակով:

   Ծրագրի իրականացման ժամկետները և բյուջեն
Դրամաշնորհային ծրագրի առավելագույն տևողությունը կազմում է 9 ամիս։ Յուրաքանչյուր դրամաշնորհի համար կարող է հատկացվել առավելագույնը 25,000 ԱՄՆ դոլար։

   Խնդրում ենք լրացված հայտի նյութերը էլեկտրոնային եղանակով ուղարկել eu4dialogue.am@undp.org էլ. փոստին։ Թեմայի տողում պետք է նշվի՝ <EU4Dialogue Armenia – Grant Proposal>:

   Դրամաշնորհային առաջարկների հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի հուլիսի 31-ը, ժամը 18.00:

   Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 060 53 00 00 (226, 118, 229 ներքին համարներով):

   Մանրամասները հետևյալ հղումով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37