Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Եղեգնաձորի երաժշտական դպրոցում ներկա գտնվեց հաշվետու համերգին

29.06.2023

   Հունիսի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Եղեգնաձորի երաժշտական դպրոցում ներկա գտնվեց ուսումնական տարվա հաշվետու համերգին։

   Այն յուրատեսակ հաշվետվություն էր ոչ միայն դպրոցում արձանագրած հաջողությունների տեսանկյունից , այլև սաների՝ հանրապետական և միջազգային հեղինակավոր մրցույթներում իրենց տաղանդը լավագույնս դրսևորելու և պատվավոր հորիզոնականներ զբաղեցնելու առումով։ Ի թիվս բազմաթիվ ձեռքբերումների՝ ողջունելի էր այս տարի երգչախմբի՝ հանրապետական մրցույթում առաջին տեղը գրավելու փաստը։

   Ներկաներն ունկնդրեցին երաժշտական գեղեցիկ կատարումները,այնուհետև մարզպետ Արարատ Գրիգորյանը երեխաներին հանձնեց պատվոգրերը՝ մեկ անգամ ևս մեծապես կարևորելով մարզի մշակութային կյանքում երաժշտական դպրոցի դերը, աշխատանքի ուրույն ձեռագիրը, մարզի մշակութային դիմագիծը պահելու և երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ուսուցիչների մեծ ավանդը։

   Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանն էլ նշեց ,որ արձանագրված ցուցանիշները վկայում են՝ տարեցտարի ավելանում են դպրոցի սաների ձեռքբերումները հանրապետական և միջազգային երաժշտական տարբեր մրցույթներում և փառատոներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12