Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը

28.06.2023

   2023թ․ հունիսի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը։ Մեկնարկի արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը,զինվորականներ,ուժային կառույցների ղեկավարներ, ծնողներ, հարազատներ, մտերիմներ։

   Մարզպետ Ա․ Գրիգորյանը բարեմաղթանքի խոսք ուղղեց նորակոչիկներին՝ ցանկանալով նրանց անկոտրում կամք, անսասան հավատ , անվտանգ և խաղաղ ծառայություն։ Նա նշեց, որ տղաներն ամենայն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ կկատարեն իրենց սրբազան առաքելությունը։
Ա․ Գիրգորյանը «պարտավորեցրեց» տղաներին երկու տարի անց վերադառնալ նույն կազմով, նույն բարձր տրամադրությամբ․․․

   Նորակոչիկներին բարեմաղթանքի խոսքեր հղեցին բարձրաստիճան այլ այրեր, օրհնեց քահանան։

   Խաղաղ երկնքի ներքո անվտանգ ծառայություն հայկական բանակի բոլոր մարտիկներին․․․
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12