Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի բարեմաղթանքի խոսքը նորակոչիկներին

28.06.2023

   Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր՝ այս պահից, ձեր կյանքի կարևորագույն ճամփաբաժանում սկսվում է մի նվիրական ու պատասխանատու շրջան. ձեզ է վստահվում մեր հայրենիքի պաշտպանության սրբազնագույն գործը, ուստի թույլ տվեք բոլոր վայոցձորցիների անունից մաղթել ձեզ անկոտրում կամք, անսասան հավատ և անփորձանք ծառայություն:

   Հիշենք,որ հայրենիքը չեն ընտրում , ինչպես որ չեն ընտրում ծնողին. հայրենիքը սիրում են անվերապահորեն, աներկբայորեն, ինչպես որ ծնողին, սիրում են անծիր-անպարագիծ, անմնացորդ սիրով: Եվ այդ սերը պիտի մղի ձեզ հրաշքներ ու սխրանքներ գործելուն, և ոսոխը պիտի հասկանա՝ իր դիմաց կանգնած են Հայկ Նահապետի , Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկ զորավարի, Մոնթեի արժանի հետնորդները:

   Ձեր անբասիր ծառայությամբ և հայրենիքի սահմաններն անառիկ պահելու վճռականությամբ ապացուցե՛ք, որ հայը կարող է իր շեների մոխիրներից առասպելական փյունիկի նման վեր հառնել, վերածնվել , աշխարհին նայել հաղթողի հպարտությամբ, որ հայի աննկուն ոգին ընկճելը դյուրին գործ չէ, ապացուցե՛ք, որ դժվարությունները մեզ բաժին հասած փորձություններ են լոկ, և հայոց դարավոր պատմության փառապանծ հաղթանակների ուղին դուք արժանիորեն շարունակելու եք...

   Համախմբվենք ազգային գաղափարների շուրջ, նորովի վերարժևորենք մեր անցյալի դասերը, ձեր շնորհիվ հավատանք , որ նոր հաղթանակներ կերտելու ժամանակը դեռ գալու է...

   Ապահովե՛ք ձեր մայրերի, քույրերի, հարազատների անդորրը և պարգևե՛ք նրանց ձեր վերադարձով երջանկության բերկրանքը:

   Թող միշտ ձեզ հետ լինի Աստծո օրհնությունը, իսկ մեր աղոթքները լինեն ձեզ նեցուկ ու ապավեն։

   Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի՛ տղաներ, երկու տարի անց սպասելու ենք ձեր վերադարձին նույն կազմով, նույն տրամադրությամբ... Դուք պարզապես պարտավոր եք..․
                                                             Հարգանքով՝ Վայոց ձորի մարզպետ
                                                                                   Արարատ Գրիգորյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 10:16:39