Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը Վայոց ձորի մարզում կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկեց օրենսդրական վերջին փոփոխությունները

28.06.2023

   Հունիսի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հանդիպումը մարզի կրթության ոլորտի ներկայացուցիչների և պատասխանատուների հետ։

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց հյուրերին և ներկաներին՝ կարևորելով նմանատիպ հանդիպում-քննարկումները։

   Փոխնախարար Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց հանրակրթության բնագավառում կատարված և ակնկալվող փոփոխությունները, մասնավորապես դպրոցների կառավարման նոր համակարգի ներդրումը,հաստիքների փոփոխությունը, դասարանների կազմավորման նոր կարգը, կամավոր ատեստավորման ցուցանիշները և այդ գործընթացի բարելավման ուղղությունները, մենթոր դպրոցների գործունեությանը, կարիքի վրա հիմնված վերպատրաստումների անհրաժեշտությունը, դպրոցաշինության ծավալները և ժամկետները և այլն։

   ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավոր քարուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանն էլ ներկայացրեց ֆինանսավորման նոր կարգը, առանցքային փոփոխությունները, որը վերաբերելու է մարզային բոլոր դպրոցներին։

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը խոսեց մարզում կրթահամալիրների կառուցման խնդիրների մասին՝ տարբեր տեսանկյուններից հիմնավորելով դրանց անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը։
Վերջում ծավալվեց ակտիվ քննարկում, ներկաներն իրենց հարցերն ուղղեցին հյուրերին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։

   Փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, ամփոփելով հանդիպումը, հավելեց, որ օգոստոսին ևս նախատեսվում է հանդիպում , որի ժամանակ կանդրադառնան հիմնականում բովանդակային հարցերի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37