Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և փոխմարզպետ Դավիթ Սարգսյանն այցելեցին մարզի բուժհաստատություններ

22.06.2023

   Բուժաշխատողի մասնագիտական օրվան ընդառաջ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հունիսի 21-ին այցելեց Աղավնաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն՝ շնորհավորելու բուժաշխատողներին, մեկ անգամ ևս տեղում ծանոթանալու աշխատանքներին, խնդիրներին և այլն։ Մարզպետ Ա․ Գրիգորյանն իր խոսքում առանձնահատուկ շեշտեց մեր պետության համար առողջապահական համակարգի արդյունավետ գործունեության կարևորության խնդիրը և բարձր գնահատեց հատկապես դժվարին պայմաններում բուժաշխատողների անձնվեր աշխատանքը։

   Մարզի մյուս բուժհաստատություններ այցելեց ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը, ով ևս, շնորհավորելով մարզի բուժաշխատողներին, ցանկացավ մասնագիտական ոլորտում հաջողություններ, ձեռքբերումներ, կատարելագործվելու հնարավորություններ։

   Նրանք շրջեցին բուժհաստատություններում՝ տեղում դիտարկելով բուժհաստատությունների նյութական ռեսուրսների, տեխնիկական հագեցվածության, աշխատանքային ծանրաբեռնվածության, մասնագիտական կադրերով ապահովման խնդիրները։

   Հանդիպումների ժամանակ անկաշկանդ մթնոլորտում բուժաշխատողները բարձրաձայնեցին խնդիրների, մտահոգությունների մասին, հանդես եկան ոլորտին առնչվող առաջարկություններով։

   Մարզի բոլոր բուժհաստատությունների մի շարք աշխատողներ մասնագիտական օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի կողմից արժանացան շնորհակալագրերի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37