Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն Գորոդեցկի ամենամյա միջազգային կինոփառատոնին մասնակցելու վերաբերյալ

22.06.2023

  Հարգելի վայոցձորցիներ,

  Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նիժեգորոդի մարզի միջև միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում Նիժեգորոդի մարզը հրավիրում է երիտասարդ հայ կինոգործիչներին մասնակցել Գորոդեցկի ամենամյա միջազգային կինոփառատոնին։

   2023 թվականի սեպտեմբերի 15-ից սեպտեմբերի 17-ը Նիժեգորոդի մարզի Գորոդեց քաղաքում տեղի կունենա Սուրբ Ալեքսանդր Նևսկու անվան Գորոդեցկի միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում նախատեսվում է ցուցադրել երիտասարդ կինոգործիչների կարճամետրաժ ֆիլմեր, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդ սերնդի դաստիարակության բարոյական ասպեկտներին, ինչպես նաև ընտանեկան արժեքների առաջնահերթությունը ժամանակակից մարդու անհատականության ձևավորման գործում:

   Ծրագիրը խթանում է ստեղծագործական բովանդակությամբ ֆիլմեր, որոնք ներկայացնում են համամարդկային արժեքներ՝ ընկերություն, ընտանիք, բարություն, մշակույթ, առողջ ապրելակերպ, աշխատանք, ստեղծագործականություն, բնություն, գիտություն:

   Ավելի քան 250 երիտասարդ և ճանաչված կինոգործիչներ արդեն այցելել են կինոփառատոն, իսկ նախորդ տարիների մրցութային ծրագրից ֆիլմերը դիտել են ավելի քան 10000 հանդիսատես Ռուսաստանի 17 շրջաններից։

   Կինոփառատոնի շրջանակներում անցկացվում են վարպետության դասեր կինոարտադրության առաջատար գործիչների կողմից, հայտնի դերասանների, ռեժիսորների ստեղծագործական հանդիպումներ, կլոր սեղան՝ քննարկելու ժամանակակից կինոյի արդի թեմաները, ինչպես նաև կինոյի ազդեցությունը մարդկության վրա, նոր սցենարների ներկայացոմ (Pitch), որտեղ կինոգործիչները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց ապագա նախագծերը և աջակցություն գտնել հայտնի կինոգործիչների կողմից:

   Այս տարի կինոփառատոնը ստացել է միջազգային կարգավիճակ, ինչպես նաև ընդգրկվել է Ռուսաստանի առաջնահերթ կինոփառատոների ցանկում։ Կազմակերպիչներն են <Կուգար> ՍՊԸ-ն, Ռուս ուղղափառ եկեղեցու Գորոդեցի թեմը և Նիժեգորոդի մարզի կառավարությունը։

   Մրցութային ծրագրին մասնակցելու համար ընդունվում են 2021-ից 2023 թվականներին արտադրված կարճամետրաժ ֆիլմեր՝ 25 րոպեից ոչ ավելի տևողությամբ, ռուսերեն ենթագրերով (եթե ֆիլմը չի նկարահանվել ռուսերենով)

   Դիմումը ֆիլմի հղումով կարելի է թողնել կինոփառատոնի պաշտոնական կայքում՝ www.kinogorodets.ru կամ ուղարկել fest@kinogorodets.ru էլեկտրոնային փոստով մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12