Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացվեց Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նիստը

19.06.2023

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 2023 թվականի հունիսի 16-ին անցկացվեց Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի առաջին նիստը:

   Նիստը նախագահում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը (հանձնաժողովի նախագահի տեղակալ), քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սրբուհի Դավթյանը (հանձնաժողովի քարտուղար):

   Նիստին մասնակցում էին մարզպետի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզում գործող այլ պատասխանատու կառույցների աշխատակիցներ։

   Օրակարգում արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովների կազմած արձանագրությունների և տվյալների ներկայացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների գործողությունների հարցերն էին։ Հունվարից մինչ օրս մարզի տարբեր համայնքներում ցրտահարության /Գոմք, Արին, Զեդեա/, կարկտահարության /Հերհեր/, ուժեղ քամու /Զառիթափ/ և հողաշերտի սահքի /Շատին/ պատճառով հասցվել է որոշակի նյութական վնաս։

   Հանձնաժողովը հաստատեց ներկայացված փաստական տվյալները և որոշեց դրանք ներկայացնել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն՝ գործողությունների շարունակական ընթացքն ապահովելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37