Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անտառկառավարման պլանի վերաբերյալ հանրային քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում

19.06.2023

   Հունիսի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանրային քննարկում <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի  <<Վայոց ձորի անտառտնտեսություն>> մասնաճյուղի անտառկառավարման պլանի նախագծահետազոտական աշխատանքների՝ շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ:

   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց հանրային քննարկման նպատակը /սա երրորդ քննարկումն էր/, ընդհանուր անելիքները: Այնուհետև << Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոն>> ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը նշեց, որ նախագիծն իրականացնող ընկերությունն ստացել է տեխնիկական առաջադրանք, որի իրականացման արդյունքում կազմվել է վերոնշյալ հաշվետվությունը:

   Անտառագետ Գագիկ Ամիրյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց անտառկառավարման պլանի իրականացման ծրագիրը, անտառգույքագրման տվյալների վերլուծությունը, անտառտնտեսության կառուցվածքը, կլիմայական փոփոխությունների ազդեցությունը, անտառպաշտպանական միջոցառումները և այլն: Ըստ անտառագետի՝ մարզի անտառի պահպանությունը և պաշտպանական միջոցառումները կարելի է գնահատել դրական,ծառահատումները թույլ են արտահայտված, կրել են հիմնականում սանիտարական կամ խնամքի բնույթ, մինչդեռ անտառվերականգնման և տնկանյութի ապահովմանն ուղղված աշխատանքները դեռևս բավարար չեն: Գիհու անտառներին էլ լուրջ վնաս են հասցրել 2017թ. հրդեհները  /Սարավանի անտառպետություն/:

   Հանդիպման հաջորդ մասում ծավալվեց կառուցողական քննարկում բանախոսների, անտառտնտեսության ազդակիր համայնքների ներկայացուցիչների, այլ շահագրգիռ անձանց միջև: Քննարկման ավարտին ներկաները հավանություն տվեցին ներկայացված նախնական գնահատման հայտին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37