Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ամերիկյան <Philos Project> կազմակերպության պատվիրակությանը

15.06.2023

   Հունիսի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Կանզաս նահանգի նախկին նահանգապետ Սեմ Բրաունբեքի և ամերիկյան <Philos Project> քրիստոնեական կազմակերպության նախագահ Ռոբերտ Նիքոլսոնի գլխավորած պատվիրակությանը։

   Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը և պաշտոնատար այլ անձինք:
Այցի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել մարզի, քրիստոնեական մշակույթի, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում մարզում ստեղծված իրավիճակի հետ:

   Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին ինչպես Ամերիկայում իրականացվող հայանպաստ շարունակական նախաձեռնությունների, այնպես էլ Ջերմուկ այցելելու և Ադրբեջանի շարունակական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին անձամբ ականատես լինելու ցանկության համար։

   Պատվիրակության ղեկավար Ռոբերտ Նիքոլսոնն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ իրենց համար շատ կարևոր էր այցելել և տեղում ծանոթանալ ագրսեիայի հետևանքներին և ստեղծված իրավիճակին, ինչը թույլ կտա հասկանալ, թե ԱՄՆ քրիստոնեական կազմակերպությունները ինչպես կարող են լավագույնս աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

   Հանդիպման ընթացքում մարզպետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի թիրախ դարձած քաղաքացիական ենթակառուցվածքներին և մարզի տնտեսությանը հասցված վնասը։

   Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել հնարավորինս նպաստել հայ-ամերիկյան բազմաշերտ կապերի հետագա սերտացմանն ու խորացմանը և երկուստեք ջանքեր գործադրել առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26