Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է հանդիպում կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների հետ
09.06.2023
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է մարզում կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման նպատակն էր լսել ոլորտի ներկայացուցիչներին, գույքագրել առկա խնդիրները և նրանց հասցեագրմանն ուղղված հնարավորությունները՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով նաև արտահանման հետ կապված դժվարություններին։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ խնդիրը մշտապես գտնվում է մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում, որտեղ խնդրի հասցեագրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ինչպես ՀՀ կառավարության հետ, այնպես էլ միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում։
Միևնույն ժամանակ կողմերն ընդգծել են, որ ոլորտին աջակցելու և կայուն զարգացումը խթանելու նպատակով անհրաժեշտ է դիտարկել իրացման ներքին շուկաների ընդլայնման հարավորությունները։