Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալվել է Հայաստանում ՉԺՀ դեսպանատանը

02.06.2023

     Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Ֆան Յունի հրավերով Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատուն։

     Կողմերը բարձր են գնահատել երկու ժողովուրդների միջև դարերից բխող բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, որը ամուր հիմք է հանդիսանում կառուցողական և արդյունավետ համագործակցության զարգացման համար ոչ միայն երկկողմ մակարդակում, այլ նաև միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում:

     Այդ համատեքստում մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ հպարտ է, որ Վայոց ձորի մարզի և ՉԺՀ Անհոյ նահանգի, ինչպես նաև Եղեգնաձոր և Հեյֆեյ քաղաքների միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու գործընթացի մեկնարկի շնորհիվ, որում իր բացառիկ ներդրումն է ունեցել դեսպանը, հնարավորություն ունեն ընդլայնել հայ-չինական ապակենտրոնացված համագործակցության շրջանակները և փոքրիկ, բայց արժեքավոր ներդրումն ունենալ երկու երկրների միջև համագործակցության շարունակական ամրապնդման գործում։

     Այցի շրջանակներում դեսպանի ուղեկցությամբ Վայոց ձորի մարզի պատվիրակության անդամների համար կազմակերպվել էր շրջայց դեսպանատան տարածքում, որի ընթացքում ներկայացվել են Չինաստանի հարուստ ու ինքնատիպ մշակույթը։

     Հանդիպման ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանն իր գնահատանքն է հայտնել ցուցաբերված հյուրընկալության և ջերմ ընդունելության համար, և վստահություն հայտնել, որ երկկողմ ջանքերի համադրմամբ լայն հնարավորություններ կստեղծվեն միջտարածաշրջանային համագործակցության ձևաչափում համագործակցության ողջ ներուժը բացահայտելու և նոր ծրագրերով ու նախաձեռնություններով համալրելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26