Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01.06.2023

   Սիրելի' երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ և լուսավոր օրվա՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ։

   Ցանկանում եմ, որ ձեր հեքիաթային աշխարհում միշտ ժպտաք, լինեք առողջ և անհոգ, ձեր երջանկությամբ և խանդավառությամբ վարակեք նաև մեզ։ Թող տխրության ոչ մի ամպ երբևէ չստվերի ձեր երազային աշխարհը, անհոգ մանկությունը։

   Սիրելի' ծնողներ, միաժամանակ շնորհավորում եմ ձեզ և մեկ անգամ ևս շեշտում, որ յուրաքանչյուր երեխա իր օրհնությունն է բերում այս աշխարհին։ Եվ ծնողական բերկրանքը վայելելուն զուգահեռ՝ պետք է կրթենք և դաստիարակենք մեր երեխաներին բարոյական վեհ արժեքներով, լավագույն մղումներով և այն բարձր գիտակցությամբ, որ դաստիարակության գործում մանրուք չկա․ վաղվա արժանապատիվ քաղաքացիները ձևավորվում են այսօր մեր դաստիարակության արդյունքում։ Մեր կարևոր պարտքը պետք է լինի ամենօրյա աշխատանքով ապահովել յուրաքանչյուր երեխայի երջանիկ մանկությունը, լիաթոք ծիծաղը։ Յուրաքանչյուր օր երեխաների համար պետք է տոն լինի, իսկ երեխաների իրավունքների պաշտպանությունը՝ գերակա խնդիր։

   Այսօր առավել, քան երբևէ, հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, կարևորենք, որ կարգապահության լավագույն դպրոցն ընտանիքն է, իսկ այդ ընտանիքներում դաստիարակված երեխաները՝ մեր կայուն ապագայի երաշխավորը։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26