Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ազգագրական պարերի և հայրենասիրական երգերի փառատոն Վայոց ձորի մարզում
31.05.2023
Մայիսի 28-ին Վայոց ձորի մարզում, Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, տեղի ունեցավ ազգագրական պարերի և հայրենասիրական երգերի փառատոն։
Փառատոնը, որին մասնակցում էին մարզի սիրողական համույթներ և անհատ կատարողներ, նպատակաուղղված էր ազգային երգի, երաժշտության, ազգագրական պարարվեստի գիտակ և ազգային ավանդույթները կրող սերունդ ձևավորելու և զարգացնելու միջոցով Հայաստանի ազգային մշակույթի և ավանդույթների պահպանմանը և հանրահռչակմանը։
Ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը ազգային ինքնության պահպանման և երկրի զարգացման գործում, մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, նշելով, որ նրանց կողմից մեծ աշխատանք է տարվում երիտասարդ սերնդին ազգային մշակույթի, ավանդույթների ու սովորույթների հանդեպ սիրո ոգով դաստիարակելու ուղղությամբ:
Իրենց գեղեցիկ կատարումներով փառատոնի մասնակիցները և կազմակերպիչները նաև իրենց հարգանքն էին հայտնում Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին՝ վերահաստատելով պատրաստակամությունը իրենց ամենօրյա աշխատանքով երկիրը զարգացնելու միջոցով շարունակել այն գործը, որին նրանք հավատացել են։